Չեռնոգորիայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են անհատական մրցանակների, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
5-րդ խաղատախտակի վրա (որպես լավագույն պահեստային խաղացող) բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը:
Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալի է արժանացել Էլինա Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին տուրում 2.5-1.5 հաշվով հաղթել էր Անգլիայի թիմին ու դարձել բրոնզե մեդալակիր։ Կանանց Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 11-րդ տեղը: