Logo

ԵԱ. Հայ շախմատիստներին չհաջողվեց նվաճել աշխարհի գավաթի ուղեգիր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:11 / 14.03.2023Շախմատ
հայ շախմատիստներ-2023

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանի 13 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակեցին 7,5-ական միավոր:

Սամվելը 11-րդ տուրում հաղթեց ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին, Շանթը պարտության մատնեց ռումինացի Դավիդ Գավրիլեսկուին, իսկ Ռոբերտը հաշտություն կնքեց իտալացի Դանիելե Վոկատուրոյի հետ:

Նրանցից ոչ մեկին չհաջողվեց տեղ զբաղեցնել մրցաշարի 23 ուժեղագույն շախմատիստների ցանկում և աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել: Լրացուցիչ գործակիցներով Սարգսյանը 32-րդն էր, Հովհաննիսյանը` 39-րդը, Տեր-Սահակյանը՝ 41-րդը:

8,5 միավորով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցած ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյին և բելգիացի Դանի Դարդային: Սարանան կպարգևատրվի 20 հազար եվրոյով, Շևչենկոն ու Դարդան կստանան համապատասխանաբար 15 և 10 հազարական եվրո:

Էմին Օհանյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակեցին 7-ական միավոր: Վերջին տուրում Էմինը հաղթեց, մյուսները հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Մրցաշարը հաղթանակով ավարտեց Վահե Դանիելյանը՝ վաստակելով 6,5 միավոր:

Մրցակիցների հետ ոչ-ոքի խաղացին նաև Ռոբերտ Փիլիպոսյանը (6,5 միավոր), Մամիկոն Ղարիբյանը (6,5), Արմեն Բարսեղյանը (6), Ալեքս Սահակյանը (5,5), իսկ Սարգիս Մանուկյանը (4,5) պարտվեց:

Եվրոպայի առաջնության արդյունքներով Մամիկոն Ղարիբյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը 3-րդ անգամ լրացրին համապատասխանաբար միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորման, իսկ Վահե Դանիելյանը 2-րդ անգամ լրացրեց միջազգային գրոսմայստերի նորման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա