Logo

ԵԱ. Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

21:10 / 17.04.2023Ծանրամարտ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող  ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության երրորդ մրցումային օրը մրցահարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Հայ ծանրորդը հաջող կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով, համապատասխանաբար, 140 և 145 կիլոգրամանոց ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ Սահակյանը չկարողացավ բարձրացնել 147 կգ:

Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց թուրք Կան Կահրիմանը՝ 141 կգ արդյունքով: Լավագույն եռյակը եզրափակեց Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Մենդոզա Էրնանդեսը (140 կգ):

Հիշեցնենք, որ երկրորդ մրցումային օրը բրոնզե մեդալ էր նվաճել Իզաբելա Յայլյանը (55 կգ):

 ԵԱ-ում Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ