Logo

ԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում է

13:44 / 17.03.2025Շախմատ
null

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել է միայն Գաբրիել Սարգսյանը։

41-ամյա շախմատիստն ունի 2 միավոր և 48 առաջատարների թվում է։

Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանն ունեն 1,5-ական, Արսեն Դավթյանը, Արթուր Դավթյանը` 1-ական, իսկ Հայկ Երիցյանը` 0,5 միավոր։ Վահան Նալբանդյանը մեկնարկային երկու պարտիաներում էլ պարտվել է ու միավոր չունի։

11 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի մարտի 26-ին։ Լավագույն 20 շախմատիստները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ