Logo

ԵԱ. Էլինա Դանիելյանը հաղթել է, Լիլիթ Մկրտչյանը` պարտվել

23:27 / 09.04.2025Շախմատ
null

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները։

Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով պարտվել է մրցաշարի միանձնյա առաջատար, սերբ Տեոդորա Ինյացին։ Մկրտչյանը մնացել է 6,5 միավորով և երրորդից նահանջել 6-րդ տեղ։ Ինյացը միավորների քանակը հասցրել է 8-ի։

Էլինա Դանիելյանը սևերով հաղթել է Ադելա Վելիկիչին (Սերբիա) և 6,5 միավորով 5-րդն է։

Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանը 5 միավորով 42-րդն է, Աննա Խաչատրյանը` 5 միավորով 44-րդը, Մարիամ Մկրտչյանը` 5 միավորով 46-րդը, Սուսաննա Գաբոյանը` 4,5 միավորով 63-րդը, Սոնա Կրկյաշարյանը` 4 միավորով 85-րդը, Անի Նահապետյանը` 4 միավորով 101-րդը, Գաբրիելա Հարությունյանը` 3 միավորով 123-րդը։

11 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի ապրիլի 11-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ