Logo

ԵԱ. Էլինա Դանիելյանը երկրորդ հաղթանակն է տարել և առաջատարների թվում է

21:54 / 01.04.2025Շախմատ
null

Հունաստանի Հռոդոս կղզում կայացել են շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրի պարտիաները։

Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է լեհ Մարտինա Վիկարին և 2 միավորով կիսում է 1-15-րդ տեղերը։

Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ տուրում հաղթել է նաև Աննա Խաչատրյանը, որը 1,5 միավոր ունի։ Մարիամ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի է գրանցել մրցաշարի ամենաբարձր վարկանիշ (2473) ունեցող Նինո Բացիաշվիլիի (Վրաստան) հետ։

Ոչ-ոքի են խաղացել նաև Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սոնա Կրկյաշարյանը, իսկ Անի Նահապետյանն ու Գաբրիելա Հարությունյանը պարտվել են։

11 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի ապրիլի 11-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ