Logo

ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց 2 րոպեում՝ 10-0

15:02 / 16.02.2024Ըմբշամարտ
null

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Հայ ըմբիշը (57 կգ) պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 2 րոպեում 10-0 հաշվով վստահ հաղթեց ուկրաինացի Կամիլ Կերիմովին։ Ուկրաինացի ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Իվայլո Տիսովից։

Կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանն ուժերը կչափի Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Բազարգանովի հետ։

ԵԱ-ի առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ։

Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) տիտղոսի պաշտպանությունը սկսեց լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և կամային հաղթանակ տարավ 7-2 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 0-2 հաշվով, բայց երկրորդում վաստակեց 7 միավոր ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովի հետ։

Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում 3-1 հաշվով ուժեղ գտնվեց գերմանացի Ալեքսանդր Սեմիսորուից։ Անդրեասյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևը։

Արման Ավագյանը (79 կգ) նույնպես մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ հավասար միավորների պայմաններում հաղթելով Ռումինիան ներկայացնող Յակուբ Շիխդժամալովին (6-6)։ Կիսաեզրափակիչի ուղեգիրն Ավագյանը կվիճարկի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ։

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում մրցեց Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Սուլթանովիչ Բատաևի հետ ու պարտվեց ժամկետից շուտ՝ 2-13։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն փետրվարի 17-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ