Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 6-ին անցկացրել է բաց մարզում, որի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնության կազմը։
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաքն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կընդունի փետրվարի 12-19-ին։