Logo

ԵԱ. Անի Հովսեփյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, Սոնա Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:00 / 21.10.2022Բռնցքամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը նվաճեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում հայ մարզուհին 5-0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին: 

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սոնա Հարությունյանը (63 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց ուկրաինացի Մարիա Բովային և բավարարվել բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ռեգինա Լակոսին: Եզրափակիչում Հովսեփյանի մրցակիցն իռլանդացի Քրիստինա Դեսմոնդն է:

Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ է դուրս եկել ու առնվազն բոնզե մեդալ է ապահովել նաև Եկատերինա Սիչևան (54 կգ): Հայաստանը նախկինում երբեք մեդալ չէր նվաճել բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ