Logo

ԵԱ․ Ամոյանը, Թադևոսյանը և Օվասապյանը շարժվում են առաջ

14:09 / 12.02.2024Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-ին մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի առաջինը օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։

Եվրոպայի նախորդ երկու առաջնությունների չեմպիոն Մալխաս Ամոյանը տիտղոսի պաշտպանությունը սկսեց 1/8 եզրափակիչից՝ ժամկետից շուտ 10-1 հաշվով հաղթելով իտալացի Ռիկարդո Աբրեսցիային։ Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի UWW-ի դրոշի ներք հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլյուբաևը։ 

Գևորգ Թադևոսյանը որակավորման փուլում պետք է ուժերը չափեր Նորվեգիան ներկայացնող Էքսաուս Մբուկուի հետ, որը չի ներկայացել գոտամարտին։ Թադևոսյանը դուրս է եկել 1/8 եզրափկաիչ, որտեղ կմրցի բելառուս Կիրիլ Մակսևիչի հետ։ 

Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում հաղթահարեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Հոսեին Ալիշահի արգելքը՝ 6-0։ 1/8 եզրափակիչում Օվասապյանի մրցակիցը կլինի սերբ Բորիս Պետրուշիչը։

Մանվել Խաչատրյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունի հետ։

Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչում կմեկնարկի շվեդ Ալեքսանդր Բիչայի հետ գոտեմարտով։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ