Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ մրցափուլում հայ շախմատիստների համար հաղթանակների շարքը սկսեց Շանթ Սարգսյանը, որը սևերով առավելության հասավ ադրբեջանցի Վուգար Ասադլիի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց հույն Դիմիտիրիս Ալեքսակիսին, Էմին Օհանյանը` սևերով լեհ Բարտոմեժ Նիեդբալային, Մամիկոն Ղարիբյանը` սպիտակներով ուկրաինացի Մաքսիմ Դուբնևիչին:
Արամ Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի գրանցեց Իսրայելը ներկայացնող Յահիլ Սոկոլովսկիի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ նույն խաղաքարերով միավորը կիսեց ուկրաինացի Իհոր Սամունենկովի հետ:
Այս պահին Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը, նրանք 4-ական միավոր են վաստակել: Առաջատարներին զիջում են կես միավոր: