Ձյուդոյի Հայաստանի հավաքականը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մարտի 12-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի ձյուդոյի միության կողմից անցկացվող օլիմպիական մարզումային ճամբարին մասնակցում են աշխարհի 43 երկրների 450 ձյուդոիստներ։ Մարզական հավաքը կավարտվի մարտի 19-ին:
Հայաստանի հավաքականը վերադարձից հետո մարտի 24-26-ը Թբիլիսիում կմասնակցի «Մեծ սաղավարտ» վարկանիշային մրցաշարին: