Ձյուդոյի Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։
Հոկտեմբերի 9-16-ը հայ ձյուդոիստները նախապատրաստական ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Թիմի կազմում է 2018թ․ Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)։
Նոյեմբերի 3-5-ը Հայաստանի հավաքականը կմասնակցեն Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում կայանալիք ԵԱ-ին։