Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ռոստովին»:
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուս հարձակվող, մոսկովյան ակումբի նորեկ Արտյոմ Ձյուբան: Խաղավերջում հաշիվը կրճատեց ռուս հարձակվող Նիկոլայ Կոմլիչենկոն:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հանդիպման 74-րդ րոպեին՝ տեղը զիջելով ռուս հարձակվող Դմիտրի Պոլոզին:
«Ռոստովը» 35 միավորով երրորդն է, իսկ «Լոկոմոտիվը»՝ 16 միավորով 13-րդը:
Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր
«Ռոստով» - «Լոկոմոտիվ»՝ 1-3
Նիկոլայ Կոմլիչենկո, 87 - Արտյոմ Ձյուբա, 33, 58, 64