Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան մեկնաբանել է իր ակումբակից, 23-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենալու որոշումը:
«Ցանկանում եմ շնորհավորել Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում Թուրքիայի հավաքականի դեմ պատմական խաղում: Հուսով եմ՝ նրանց մոտ ամեն ինչ կհաջողվի։ Կարծում եմ՝ նա շատ երջանիկ է»,- հայտնել է Ձյուբան տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին թուրքերի դեմ տնային հանդիպումով կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական փուլում, իսկ երեք օր անց ընկերական խաղում կընդունի Կիպրոսի թիմին:
Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Բանակայինների գլխավոր թիմում նա խաղացել է 2017-2021-ին։ 2020 թվականին պաշտպանը վարձավճարով ելույթ է ունեցել Կուրսկի «Ավանգարդում», իսկ «Լոկոմոտիվի» կազմը համալրել է 2021-ի ամռանը։ Նա խաղացել է Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում, ընդհանուր առմամբ, անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 20 խաղի և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։
Կարևոր համալրում. Ի՞նչ կտա Տիկնիզյանի ընտրությունը Հայաստանի հավաքականին