Ծաղկաձորում կայացել են ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնություները, որոնց մասնակցել են 8-ական թիմեր:
Տղամարդկանց եզրափակիչում հանդիպել են ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-2 թիմերը։ Չեմպիոնի կոչումը նվաճել է ՖԻՄԱ-1-ը, որը հաղթել է 2:0 հաշվով։ Երրորդ տեղը գրավել է ԲԿՄԱ-ն։
Կանանց պայքարում լավագույնը «Ավան» թիմն էր, որը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է «Վանին»։ Բրոնզե մեդալակիր է դարձել ԲՊՀ թիմը։
Մրցանակային տեղ գրաված թիմերը ՀՎՖ կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և նվերներով: Առաջնությունը ՎՄՖ կողմից ճանաչվել է Ազգային տուր և մասնակից թիմերին կտրամադրվի վարկանիշային միավորներ:
Ֆոտո՝ ՀՎՖ մամուլի ծառայություն