Ծաղակաձորում կայացել են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունները տղամարդկանց և կանանց պայքարում։
Տղամարդկանց առաջնությանը մասնակցել է 8 թիմ։ Չեմպիոն է դարձել ՖԻՄԱ-2-ը, որին հաջորդել են ՖԻՄԱ-1-ն ու ԲԿՄԱ-ն։
Կանանց պայքարում հանդես է եկել 10 թիմ։ Առաջին տեղը գրավել է «Վանը», «Սոֆթը» դարձել է արծաթե մեդալակիր, իսկ ՖԻՄԱ-ն եզրափակել է լավագույն եռյակը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և նվերներով: