Logo

Ջոկովիչ. «Սկզբից մինչև վերջ հիանալի ելույթ էր»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:21 / 06.10.2022Թենիս
null

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի առաջին շրջանում չիլիացի Քրիստիան Գարինի նկատմամբ հաղթանակը (6-1, 6-1):

«Սկզբից մինչև վերջ հիանալի ելույթ էր: Նոր մրցաշարի առաջին մրցախաղն անցկացնելը երբեք հեշտ չէ: Դու նայում ես, թե ինչպես կարող ես հարմարվել այլ պայմաններին, բայց ես դա իրոք հիանալի արեցի։

Խաղացի այնքան լավ, որքան կարող էի, և օգտագործեցի յուրաքանչյուր հնարավորություն, որը տրվեց ինձ»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Հիշեցնենք, որ 2-րդ շրջանում աշխարհի 7-րդ ռակետը կհանդիպի Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդշուլպին: Մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ