Logo

Աստանա. Ջոկովիչը հաղթեց ու կխաղա Խաչանովի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:25 / 06.10.2022Թենիս
null

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-3, 6-1 հաշվով հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդշուլպին: Մրցախաղը տևեց 1 ժամ 22 րոպե:

Երրորդ շրջանում Ջոկովիչը կմրցի աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ, որն ավելի վաղ 3 սեթում 2-6, 6-3, 6-3 հաշվով հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին:

Հիշեցնենք, որ Ջոկովիչն առաջին շրջանում 6-1, 6-1 հաշվով հաղթել էր չիլիացի Քրիստիան Գարինին (81-րդ ռակետ):

Խաչանով - Ջոկովիչ մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ