Logo

Աստանա. Ջոկովիչի հաղթանակն ու Խաչանովի հաջորդ մրցակիցը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:46 / 05.10.2022Թենիս
null

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով մեկնարկեց Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում աշխարհի 7-րդ ռակետը 1 ժամ 2 րոպե տևած մրցապայքարում 6-1, 6-1 հաշվով հաղթեց չիլիացի Քրիստիան Գարինին (81-րդ ռակետ):

2-րդ շրջանում Ջոկովիչը կհանդիպի Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդշուլպին:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 2-րդ շրջանում կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը մեկնարկում 5-7, 7-6 (7-4), 6-2 հաշվով հաղթել է գերմանացի Օսկար Օտեին: 

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովն առաջին շրջանում ուժեղ էր գտնվել ամերիկացի Մաքսիմ Քրեսիից՝ 6-4, 7-6 (7-3):

Հիշեցնենք, որ Աստանայի մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղերը կկայանան հոկտեմբերի 6-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ