Ձիասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Քերի Շոփֆ-Աղաջանյանը վաստակել է ևս 67 օլիմպիական վարկանիշային միավոր:
Շոփֆ-Աղաջանյանը միավորների պաշարն ավելացրել է Գերմանիայի Ռիզնբեք քաղաքում անցկացված գեղավարգի Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԱՕկ լրատվականը։
Մարզուհին կմասնակցի նաև առաջիկա վարկանիշային մրցումներին:
Սեպտեմբերի 23 -ին Երևանում կանցկացվի Հայաստանի անկախությանը նվիրված մրցաշար, որի մասնակիցները ելույթ կունենան արգելքների հաղթահարում մրցաձևում, իսկ հոկտեմբերին նախատեսված Հայաստանի բաց առաջնությանը հնարավոր է նաև արտասահմանցի մարզիկների մասնակցությունը: