Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 27-28-ին անցկացվել է ձիասպորտի Հայաստանի առաջնությունը, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝
- B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),
- C դաս (արգելքների բարձրությունը՝110 սմ),
- D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):
Մրցութային առաջին օրը D դասում 3-րդ տեղը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը՝ «Աժուռ» նժույգով («Սիլ» ակումբ), 2-րդ տեղը՝ դարձյալ Ալբերտ Սուքիասյանը՝ «Սուպեր Ալիանս» նժույգով («Սիլ» ակումբ), իսկ հաղթող է դարձել Անյա Ռոգովան՝ «Հենեսի» նժույգով («Նաիրի» ակումբ)։
C դասում լավագույն եռյակը եզրափակել է Դավիթ Խալաթյանը՝ «Գանձ» նժույգով (Հ․Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն), 2-րդ տեղը գրավել է Գեորգի Ղազարյանը՝ «Սպրուտ» նժույգով («Մուլտի Գրուպ» ակումբ), իսկ հաղթող է ճանաչվել Անյա Ռոգովան՝ «Միլտոն» նժույգով («Նաիրի» ակումբ)։
B դասում 2-րդ տեղում հայտնվել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ռոբերտ Խաչատրյանը՝ «Պենտելի» նժույգով, իսկ 1-ին տեղում՝ Ալբերտ Սուքիասյանը՝ «Սպեկտրալ» նժույգով։
Մրցութային երկրորդ օրը D դասում 2-րդ տեղը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը՝ «Աժուռ» նժույգով («Սիլ» ակումբ), 1-ին տեղը ևս գրավել է Ալբերտ Սուքիասյանը՝ արդեն «Սուպեր Ալիանս» նժույգով («Սիլ» ակումբ)։
C դասում 3-րդ տեղը զբաղեցրել է Գեորգի Ղազարյանը՝ «Սպրուտ» նժույգով («Մուլտի Գրուպ» ակումբ), 2-րդը՝ Դավիթ Խալաթյանը՝ «Գանձ» նժույգով (Հ․ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն), իսկ առաջինը՝ Դավիթ Խաչատրյանը՝ «Պենտելի» նժույգով («Սիլ» ակումբ)։
B դասում 2-րդ տեղում հայտնվել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը՝ «Սպեկտրալ» նժույգով, 1-ին տեղում՝ «Նաիրի» ակումբի ներկայացուցիչ Անյա Ռոգովան՝ «Միլտոն» նժույգով։
Մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը և առաջնության գլխավոր մրցավար Միքայել Ղազարյանը։