Նոր Զելանդիայում ծնված ծանրքաշային մարտիկ Ջասթին Տաֆայի համար 2024 թվականը դժվար էր. նա Կառլ Ուիլյամսի հետ մենամարտից հետո երկու վիրահատության ենթարկվեց: Ավստրալիայի ներկայացուցչին երկար ժամանակ տանջում էին ուսի ու թևի վնասվածքները, ինչի համար էլ նա չէր կարողանում ցույց տալ իր ամբողջ ներուժը:
Ջասթին Տաֆա
Երբ Ջասթին Տաֆան առողջ է, շատ վտանգավոր է: Նա իր նախորդ 5 մրցակիցներից երեքին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում: Նախորդ 2 տարիներին Տաֆան կրել է ընդամենը մեկ պարտություն (մրցավարների որոշմամբ զիջել է Կառլ Ուիլյամսին), իսկ Օսթին Լեյնի հետ մենամարտն էլ անավարտ էր մնացել, քանի որ ֆրանսիացի մարտիկն անփույթ գործողությամբ վնասել էր Տաֆայի աչքը, և բժիշկները որոշել էին դադարեցնել մենամարտը:
31-ամյա մարտիկը վերջին տարիներին բավական շատ է փոխվել: Նա հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում, և փորձելու է դա ապացուցել արդեն Սիդնեյում կայանալիք UFC-312-ի ժամանակ: Տաֆան վերջին անգամ հաջողություն գրանցել է հենց Սիդնեյում՝ 2023 թվականին առավելության հասնելով Օսթին Լեյնի հետ պայքարում:
Ավստրալիայի ներկայացուցիչը UFC-ում կրել է 4 պարտություն: Տաֆան խոստովանել է, որ UFC-ից առաջարկ ստանալուց հետո երկար չի մտածել ու միանգամից ընդունել է առաջարկը, քանի որ նման հնարավորություն գուցե այևս չունենար: Հիմա ծանրքաշային մարտիկն ամբողջությամբ վստահում է կազմակերպությանն ու ձգտում է մոռացության տալ նախկինում եղած անհաջողությունները:
Այս անգամ նրա ճանապարհին կանգնած է Տալիսոն Տեյշերան, որը նորամուտն է նշելու UFC-ում: Բրազիլացին Դանա Ուայթի «Հավակնորդների դասում» առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել իր հայրենակից Արթուր Լոպեսին և հնարավորություն է ստացել UFC-ում մենամարտելու: Տեյշերայի համար շատ բարդ է լինելու, որովհետև մրցաշարը կայանալու է Սիդնեյում:
Ջասթին Տաֆա
UFC 312-ը կկայանա փետրվարի 9-ին: Հիմնական քարտի մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 07:00-ից և կհեռարձակվեն միայն Fast TV հավելվածում:
Դյու Պլեսիի ու Շոն Սթրիքլենդի երկրորդ բախումը. UFC 312-ի գլխավոր մենամարտին ընդառաջ