«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը չի ցանկացել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահին համեմատել Լեո Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է BBC-ին:
«Դժվար է Սալահին հեմամատել Մեսիի ու Ռոնալդուի հետ. դա արդար չէ: Սալահը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է ու հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Մենք հույս ունենք, որ նա կերկարաձգի պայմանագրի ժամկետն ու կշարունակի ելույթ ունենալ «Լիվերպուլում»», - ասել է Սլոթը:
Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանում 38 խաղում խփել է 30 գոլ, կատարել է 21 արդյունավետ փոխանցում: