Logo

Ձերբակալություն Պրեմիեր լիգայի թիմի մարզման ժամանակ

16:53 / 11.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի մարզման ժամանակ ֆուտբոլիստ է ձերբակալվել, հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրը չի նշել ակումբի և ֆուտբոլիստի անունը: Քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ մարզման ժամանակ ձերբակալել են տվյալ խաղացողին և տարել հարցաքննության:

Ֆուտբոլիստը հարցաքննվել է 6 ժամ: Նրա դեմ բողոք է ներկայացրել մի կին, որը պնդել է, թե իրենց միջև եղած սեռական հարաբերությունն առանց իր համաձայնության ֆուտբոլիստը տեսաձայնագրել է: 

Ձերբակալված ֆուտբոլիստն արդեն ազատ է արձակվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա