Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասիստական ատելություն քարոզելու ենթադրյալ կազմակերպիչներին, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Լա լիգան բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին:
Ձերբակալվածները Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կայացած մադրիդյան դերբիից առաջ սոցցանցերում կոչ էին արել «Աթլետիկոյի» երկրպագուներին գնալ ստադիոն և ռասիստական ակցիա կազմակերպել Վինիսիուսի դեմ:
Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Լա լիգան «Աթլետիկոյի» նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել և փակել էր «Սիվիտաս Մետրոպոլիտանա» ստադիոնի ֆանատական տրիբունան: