NBA-ի նախկին բասկետբոլիստ Բեն Գորդոնը ձերբակալվել է Նյու Յորքի LaGuardia օդանավակայանում։
New York Post-ի հաղորդմամբ՝ Գորդոնը հարվածել է 10-ամյա որդուն։
Երեխային հետազոտելու համար տեղափոխել են հիվանդանոց: Գորդոնին կարող են մեղադրանք առաջադրել երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
Ամերիկացին նախկինում բազմիցս խախտել է օրենքը, 2017 թվականին նա ձերբակալվել էր կողոպուտի համար։
Հիշեցնենք, որ NBA-ում Գորդոնը խաղացել էր «Չիկագո Բուլզում», «Դետրոյտ Պիստոնսում», «Շարլոտ Հորնեթսում» և «Օռլանդո Մեջիքում»: