Միլանի «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն անգլիական «Էվերթոնի» տրանսֆերային թիրախում է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ֆրենկ Լեմպարդը Ռիշարլիսոնի հեռանալոց հետո նոր հարձակվող է փնտրում: Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ»:
Միաժամանակ, «Ինտերը» պատրաստ է վաճառել Ջեկոյի տրանսֆերային իրավունքը, որպեսզի թեթևացնի աշխատավարձերի բյուջեն, ինչից հետո կկարողանա ձևակերպել Պաուլո Դիբալայի գործարքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փորձառու հարձակվողը մերժել է Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային առաջարկը:
Բոսնիացի 36-ամյա հարձակվողը անցյալ տարվա ամռանն է «Ռոմայից» 1,50 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ինտեր», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Էդին Ջեկոն 2011-2016 թվականներին «Մանչեսթեր Սիթիի» կազմում ելույթ է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայում:


