Միլանի «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն չի ցանկանում ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ թիմից:
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, 36-ամյա ֆուտբոլիստը «Ներաձուրիների» կազմում ելույթները շարունակելու համար մերժել է մի շարք ակումբների: Բոսնիացի ֆուտբոլիստը ցանկանում է «Ինտերում» խաղալ մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը (2023 թվականի հունիսի 30):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջեկոն մերժել է նաև Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային առաջարկը:
Փորձառու ֆուտբոլիստը 2021 թվականի ամռանն է «Ռոմայից» տեղափոխվել «Ինտեր»: Նախորդ մրցաշրջանում Ջեկոն «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:


