Logo

Ձանիոլոն մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի «Ֆիորենտինայում»

19:46 / 03.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ստամբուլի «Գալաթասարայի» իտալացի վինգեր Նիկոլո Ձանիոլոն վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը «Ֆիորենտինայում» կխաղա մինչև 2025թ. հուլիսի 1-ը: «Ֆիորենտինան» վարձակալության համար թուրքական ակումբին կվճարի 3,2 միլիոն եվրո: 

Ձանիոլոն մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել է Բերգամոյի «Ատալանտայում»:

Հիշեցնենք, որ Նիկոլո Ձանիոլոն 2010-2016 թվականներին հանդես է եկել «Ֆիորենտինայի» տարբեր տարիքային թիմերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա