Logo

Ձանիոլոն գոլ խփեց նախկին թիմին, «Ատալանտան» հաղթեց «Ռոմային»

01:36 / 03.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրի վերջին խաղում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվեց «Ռոմային» և հաղթեց 2-0 հաշվով:

69-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Մարտեն դե Ռոնն անդրադարձի օգնությամբ բացեց հաշիվը, իսկ խաղի վերջակետը 89-րդ րոպեին դրեց փոխարինման դուրս եկած իտալացի վինգեր Նիկոլո Ձանիոլոն, որն անկյունայինի խաղարկումից հետո գրավեց նախկին թիմի դարպասը և բուռն կերպով տոնեց հաջողությունը:

Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Իտալիայի առաջնությունում և 31 միավորով երկրորդն է: «Ատալանտան» մեկ միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»: «Ռոման» 13 միավորով 15-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 14-րդ տուր

«Ռոմա» - «Ատալանտա»` 0-2

Մարտեն դե Ռոն, 69, Նիկոլո Ձանիոլո, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա