Logo

Դյուրանտ. «Երկրպագուներին դուր են գալիս միայն փլեյ-օֆֆը, մեր միջև թշնամանքը և դեդլայնը»

10:35 / 18.02.2025Բասկետբոլ
null

«Ֆինիքս Սանզի» գերաստղ Քևին Դյուրանտն անդրադարձել է NBA-ի Բոլոր աստղերի խաղից երկրպագուների դժգոհությանը:

«Հիմա նրանց համար ավելի զվարճալի է NBA-ից դժգոհելը, քան խաղերը դիտելը: Այդ դեպքում չեղարկեք Բոլոր աստղերի ուիքենդը և բոլորիս հանգստանալու հնարավորություն տվեք:

Ես ուզում եմ ասել, որ երկրպագուները հիմա բողոքում են ամեն ինչից: Նրանց համար ամեն ինչ բավականաչափ լավը չէ: Միակ բանը, որ նրանց դուր է գալիս, փլեյ-օֆֆն է, թրեյդերի դեդլայնը, ազատ գործակալների շուկան և բասկետբոլիստների միջև թշնամանքը»,- X սոցիալական ցանցում գրել է ամերիկացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ