Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս Սանզ» ակումբի առաջատարներից Քևին Դյուրանտը կարծում է, որ Մայքլ Ջորդանի ապրանքանիշն ավելացրել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստի կշիռը համաշխարհային սպորտում։
«Դուք կարող եք գնալ ցանկացած տեղ, ցանկացած միջավայր, ցանկացած վայր երկրի վրա, և գոնե ինչ-որ մեկը կունենա մի զույգ Jordan-ի մարզակոշիկ: Հավանաբար, նա այժմ ավելի շատ հայտնի է սպորտային կոշիկներով, քան բասկետբոլում ունեցած ձեռքբերումներով։
Նրա ապրանքանիշը հոմանիշ է շքեղության: Նրա հավաքածուն այնպիսի խորհրդանշական մոդելներ ունի, որ նման բան երբեք չի կրկնվի: Մենք գիտենք, որ լիգայի մեծագույն խաղացողը հագել է այս խաղակոշիկը և հաղթել առաջնություններում: Նրա խաղակոշիկների հետ կապված պատմությունները միշտ կհիշվեն»,- ամերիկացու խոսքը մեջբերում է Fadeaway World-ը:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջորդանը NBA-ի 6-ակի չեմպիոն է: