Logo

Դյուցազնագրքի ռեկորդակիր Նարեկ Եգանյանը Գինեսի ռեկորդ է սահմանել

18:15 / 28.11.2023Այլ մարզաձևեր
null

Սկսել է ազատ ոճի ըմբշամարտից, շարունակել ծանրամարտով, ապա տարվել ուժային եռամարտով ու խառը մենամարտերով: Այժմ Նարեկ Եգանյանը մեկտեղել է բոլոր մարզաձևերում ձեռք բերած հմտությունները և ռեկորդը ռեկորդի հետևից է գրանցում: Այս անգամ Դյուցազնագրքի ռեկորդակիրը 11 վայրկյանում հակազդեց միանգամից 2 մեքենայի արագության, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր 1 տոննա 70 կգ:

Նման արդյունք գրանցելու համար Նարեկը պատրաստվել է 6 ամիս։ Դսեղում ծնված հայ դյուցազնի ռեկորդառատ ճանապարհը սկսել է 2019 թվականից: Այդ տարվա ապրիլի 20-ին Նարեկ Եգանյանը, գետնին դրված աստիճանի վրա հենվելով, 2մ 60 սմ տեղաշարժով ձգել է 2 կցորդով և 167 տոննա կշռող 1 ջերմաքարշ՝ գերազանցելով ռուս Իվան Սավկինինի գինեսի ռեկորդը: Իսկ 2019-ի սեպտեմբերի 20-ին սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ ձգելով 2 հետևակի մարտական մեքենա:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա