Logo

Դյուբուայի փրոմոութերը գնահատել է Ուսիկի հետ ռևանշ մենամարտի հավանականությունը

18:51 / 21.03.2025Բռնցքամարտ
null

Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Դանիել Դյուբուայի փրոմոութեր Ֆրենկ Ուորենը մեկնաբանել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Գուստավո Օլիվերիի հայտարարությունը, հայտնում է Sky Sports-ը:

«Մենք այս պահին աշխատում ենք հաջորդ մենամարտի ուղղությամբ»,- ասել է Ուորենը:

Օլիվերին նշել էր, որ կազմակերպությունը չի վերցնի գոտին, եթե ուկրաինացին տիտղոսի պարտադիր պաշտպանության համար մենամարտ անցկացնի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Պարկերի հետ:

Դյուբուայի ներկայացուցիչները հույս ունեն, որ չնայած Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության սպառնալիքներին՝ կհաջողվի չեմպիոնական գոտիները միավորող մենամարտ կազմակերպել:

Կազմակերպությունը հայտարարել էր, որ Ուսիկը պարտավոր է մենամարտ անցկացնել նորզելանդացի հավակնորդ Ջոզեֆ Պարկերի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ