Logo

Դյոկերեշը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»

16:55 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, հայտնում է FootballTransfers-ը:

26-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ մանկունիանցիների կազմում չի կարողանա տիտղոսներ նվաճել:

Պորտուգալական գրանդն իր աստղի համար 100 միլիոն եվրո հրաժարագին էր սահմանել, սակայն պատրաստ է բաց թողնել նրան 80 միլիոն եվրոյով:

Շվեդ ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Նոթինգհեմ Ֆորեսթը», բայց ֆուտբոլիստը հրաժարվել է առաջարկը դիտարկելուց:

Վիկտոր Դյոկերեշը Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, խփել է 28 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ