Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը «Մորեյրենսեի» դեմ Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրում 60-րդ գոլն է խփել 2024 թվականի ընթացքում, հայտնում է Opta-ն:
26-ամյա ֆուտբոլիստը 60 գոլից 10-ը խփել է ազգային հավաքականի կազմում, իսկ 34-ը՝ ընթացիկ մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ նախորդ օրացուցային տարվա լավագույն ռմբարկու էր դարձել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: