Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում ընդունեց «Լիդս Յունայթեդին» և հաղթեց 5-0 հաշվով:
Դուբլ գրանցեցին Վիկտոր Դյոկերեշը և Յուրիեն Թիմբերը, մեկ գոլ էլ խփեց Բուկայո Սական: Շվեդ հարձակվող Դյոկերեշն առաջին գոլերը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Միկել Արտետայի գլխավորած թիմը 6 միավորով հավասարվեց առաջատար Լոնդոնի «Տոտենհեմին», որը ժամեր առաջ 2-0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»: «Լիդսը» երեք միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր
«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»` 5-0
Յուրիեն Թիմբեր, 34, 56, Բուկայո Սակա, 45+1, Վիկտոր Դյոկերեշ, 48, 90+5 (11մ)
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

