Logo

«Դինամոն» մանրամասներ է հայտնել Զախարյանի՝ «Չելսի» չկայացած տեղափոխությունից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:45 / 01.09.2022• ՍՊՈՐՏ
Arsen Zakharyan-transfer

Մոսկվայի «Դինամոն» մանրամասներ է հայտնել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» ձախողված տրանսֆերի վերաբերյալ։

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ռուսական ակումբը պաշտոնապես հայտնել էր, որ 19-ամյա Զախարյանը չի տեղափոխվի «Չելսի»՝ նշելով, որ «իրենցից անկախ պատճառներով, ֆուտբոլիստի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր չէ իրականացնել»։

Ռուս լրագրող Սերգեյ Եգորը զրուցել է «Դինամոյի» մամուլի ծառայության հետ։

-Կա՞ր պայմանավորվածություն «Չելսիի» հետ՝ մինչև տարվեվերջ վարձակալության հարցում, որը կարելի էր ձմռանը խզել, եթե չփոխանցվեր գումարը

-Վարձակալությունը հնարավոր է իրականացնել միայն տեղափոխության դեպքում։ Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ գործարքը չի կայացել, հետևաբար վարձակալություն նույնպես չի լինի։

-Կա՞ր բանավոր պայմանավորվածություն «Չելսիի» հետ այն հարցում, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի այդ ակումբ, երբ վճարվի տրանսֆերի գումարը

-Ներկայումս պայմանավորվածություններ չկան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել Զախարյանի տրանսֆերի դիմաց, իսկ հայ ֆուտբոլիստն Անգլիայում վաստակելու է տարեկան 960 հազար ֆունտ ստեռլինգ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ