Logo

«Դինամոյի» մարզիչը՝ Զախարյանի` «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:41 / 27.08.2022• ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի»։

Sport Express-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է ակտիվացնել 19-ամյա ռուս ֆուտբոլիստի հրաժարագինը։ Եվրոպական ակումբների համար Զախարյանի հրաժարագինը 15 միլիոն եվրո է։

«Հիմա այս տեղեկությունը քննարկելու և խոսելու ժամանակը չէ։ Արսենն ամբողջովին կենտրոնացած է «Նիժնի Նովգորոդի» դեմ կայանալիք խաղին։ Նա պատրաստ է։ «Դինամոյի» համար Արսենը շատ կարևոր ֆուտբոլիստ է, այդ պատճառով էլ նա կխաղա և ամեն ինչ կանի թիմի համար»,- ասել է Յոկանովիչը՝ «Матч Премьер»-ի եթերում։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի գործակալը հայտարարել էր, որ լոնդոնյան ակումբի հետ բանակցությունները եզրափակիչում փուլում են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ