Logo

Դիբալան 100-րդ գոլն է խփել Ա Սերիայում (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:01 / 31.08.2022• ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա-Ա Սերիա

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, դուբլի հեղինակ դառնալով «Մոնցայի» դեմ խաղում (3-0), Ա Սերիայում գոլերի քանակը հասցրեց 100-ի:

Այց ցուցանիշը գրանցելու համար 28-ամյա արգենտինացուց պահանջվել 275 խաղ։ Դիբալան 16 գոլ խփել է «Պալերմոյի» կազմում, 82-ը՝ «Յուվենտուսում», 2-ը՝ «Ռոմայում»։

Բացի այդ, հարձակվողը Ա Սերիայում 50 արդյունավետ փոխանցում է կատարել։ Նա դարձել է 2004/05 մրցաշրջանից ի վեր 8-րդ ֆուտբոլիստը, որը կարողանում է Ա Սերիայում 100 գոլ խփել ու 50 գոլային փոխանցում կատարել։

Դիբալան այս տրանսֆերային պատուհանի ժամանակ է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Ռոմային»։ 2015-2022 թվականներին նա պաշտպանել է Թուրինի «Յուվենտուսի» գույները։ Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում արգենտինացու տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ