Հռոմի «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին համեմատել է Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիի հետ:
«Կարծում եմ, որ նրանք շատ ընդհանրություններ ունեն, բայց կան նաև շատ տարբերություններ: Մոուրինյոյի հետ մենք շատ ավելի մտերիմ հարաբերություններ ունենք: Մենք հաճախ մասնավոր շփվում ենք՝ քննարկելով որոշ խաղային գաղափարներ:
Ուզում եմ նշել, որ Ալեգրիի հետ կոնֆլիկտներ չեմ ունեցել։ Այո, մենք ունեցել ենք տարաձայնություններ, բայց դա նորմալ աշխատանքային գործընթաց է։ Ալեգրին ինձ շատ բան տվեց «Յուվենտուսում», նա օգնեց ինձ զարգանալ որպես խաղացող։ Ես գիտեմ, որ սոցիալական ցանցերում գրում են, որ մենք կոնֆլիկտի մեջ ենք եղել, բայց դա այդպես չէ»,- Corrieredellosport-ը մեջբերում է արգենտինացու խոսքը:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը 7 տարի «Յուվենտուսում» խաղալուց հետո հուլիսի 20-ին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Ռոմա»: