«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հաղորդում է romapress-ը։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացու համար այս պահին երկու իտալական ակումբներ՝ «Նապոլին» ու «Ռոման» են պայքարում։
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ նեապոլյան ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող պաշտոնական առաջարկ կատարել ֆուտբոլիստին և Դիբալայի տրանսֆերի գլխավոր հավակնորդը մնում է «Ռոման»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալան նոր թիմում ցանկանում է տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ ստանալ։


