«Ինտերի» սպորտային տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտել է, թե ինչու են հրաժարվել Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ արգենտինացին համալրել է «Ռոման» ազատ գործակալի կարգավիճակում:
«Դիբալան իսկական պրոֆեսիոնալ է, սակայն մեր կազմն ամբողջությամբ ձևավորված է: Նրա համար չկարողացանք տեղ գտնել: Խնդիրը ֆուտբոլիստի որակների մեջ չէ, պարզապես, «Ինտերը» գերազանց հարձակում ունի, և այլ համալրումներ պետք չեն»,- Մարոտայի խոսքը մեջբերում է DAZN Italia-ն:
2015-2022 թվականներին Դիբալան պաշտպանել է «Յուվենտուսի» գույները:


