Արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան բուժզննում անցնելու և «Ռոմայի» հետ պայմանագիր ստորագրելու համար ժամանել է Պորտուգալիա, հայտնում է Laroma24-ը: Հռոմեական թիմը Պորտուգալիայում նախամրցաշրջանային հավաք է անցկացնում:
‼️𝗧𝗥𝗔 𝗣𝗢𝗖𝗢 𝗟𝗘 𝗩𝗜𝗦𝗜𝗧𝗘 𝗠𝗘𝗗𝗜𝗖𝗛𝗘 𝗣𝗘𝗥 𝗣𝗔𝗨𝗟𝗢 𝗗𝗬𝗕𝗔𝗟𝗔‼️🩺
— laroma24.it (@LAROMA24) July 18, 2022
𝗤𝘂𝗶 𝗹𝗮 𝗽𝗵𝗼𝘁𝗼𝗴𝗮𝗹𝗹𝗲𝗿𝘆 𝗰𝗼𝗺𝗽𝗹𝗲𝘁𝗮 𝗱𝗲𝗹 #𝗗𝘆𝗯𝗮𝗹𝗮𝗗𝗮𝘆
👉🏼https://t.co/6jC3ni0457#AsRoma #Dybala🟡🔴 pic.twitter.com/IE50uFHepq
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսից» հեռացած ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա հռոմեական թիմին: Կողմերը կստորագրեն 3 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Պաուլո Դիբալան 2015 թվականից էր խաղում «Յուվենտուսում»:


