Logo

Դովբիկի գոլը հաղթանակ պարգևեց «Ռոմային»

20:58 / 16.03.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։

«Ջալոռոսիին» 62-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ պարգևեց Արտյոմ Դովբիկը։ Ուկրաինացի հարձակվողն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 10-ի։

Հռոմեական ակումբը ներքին առաջնությունում անցկացրեց 13-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 49 միավորով 7-րդ տեղում է, «Կալյարին» 26 միավորով 15-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 29-րդ տուր

«Ռոմա» - «Կալյարի»` 1-0 (տեսանյութ)

Արտյոմ Դովբիկ, 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ