Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» եզրային պաշտպան Դենզել Դումֆրիսի ծառայություններով, հայնում է Calciomeratoweb-ը:
Լոնդոնցիների իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կողմ է գործարքին և նիդեռլանդցին կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միանալ անգլիական ակումբին:
«Ինտերը» 40 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստին:
Դենզել Դումֆրիսը ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 17 խաղի, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: