Logo

Դուգլաս Կոստան՝ «Ֆլումինենսեի» ֆուտբոլիստ

18:45 / 28.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլացի 33-ամյա վինգեր Դուգլաս Կոստան պայմանագիր է կնքել բրազիլական «Ֆլումինենսեի» հետ, հաղորդում է ակումբի կայքը:

Կողմերի պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

«Յուրահատուկ զգացողություն է, այն է, ինչ փնտրում էի: Որոշ ժամանակ հեռանալուց հետո ցանկանում էի նորից վերադառնալ Բրազիլիա: Հիմա այլ նպատակներ ունեմ, կարծում եմ՝ «Ֆլումինենսեին» միանալով՝ կարող եմ հասնել դրանց»,- պայմանագիր կնքելուց հետո ասել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Դուգլաս Կոստայի նախորդ ակումբը «Լոս Անջելեսն» էր, որտեղից Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը հեռացել էր 2023 թվականի հոկտեմբերին: Կոստան խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը»: Բրազիլիայի հավաքականում Դուգլաս Կոստան անցկացրել է 31 խաղ, խփել է 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ