«Պարի Սեն-Ժերմենի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Դեզիրե Դուեն «Լորյանի» դեմ Լիգա 1-ի 10-րդ տուրի խաղում լուրջ վնասվածք է ստացել, նրան դաշտից դուրս են բերել պատգարակի օգնությամբ, հայտնում է L'Equipe-ը:
Ազդրի վնասվածքի պատճառով Դուեն բաց կթողնի մի քանի ամիս: Հստակ ժամկետներ կնշվեն վերջնական բուժզննումից հետո:
Դեզիրե Դուեն 2024/25 մրցաշրջանում ՊՍԺ-ի հարձակման գծի առաջատարներից էր: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նա դուբլ էր ձևակերպել ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
2025/26 մրցաշրջանի մեկնարկում Դուեն վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի խաղ:


