Ֆրանսիայի Լիգա 1-ի 17-րդ տուրում «Պարի Սեն-Ժերմենը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Փարիզին»։
Փարիզյան դերբիում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից գոլով աչքի ընկան Դեզիրե Դուեն և Ուսման Դեմբելեն։
ՊՍԺ-ն 39 միավորով երկրորդ տեղում է, «Փարիզը»` 16 միավորով 15-րդ։
Ֆրանսիայի Լիգա 1, 17-րդ տուր
ՊՍԺ - «Փարիզ»` 2-1
Դեզիրե Դուե, 45, Ուսման Դեմբելե, 53 - Վիլեմ Գյոբելս, 51 (11մ)
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


